Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ` ընդդիմության կողմից հանրահավաքների վերսկսումը դեռեւս վաղ է:
«Ընդդիմությունը հնարավորություն է տալիս իշխանությանը` փորձ կատարել առավելագույն հայանպաստ լուծմանը հասնելու», - երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Զուրաբյանը: - «Մենք ասում ենք հետեւյալը` եթե Սերժ Սարգսյանը կարողանա հասնել դրական ինչ-որ արդյունքի, մենք դա կողջունենք` անկախ նրանից, որ ինքը լեգիտիմ չէ, անկախ նրանից, որ այս հասարակությունը նրան չի վստահել, չի տվել իր քվեն: Եվ մենք տվել ենք հնարավորություն իշխանությանը նաեւ չպատճառաբանել, որ «մենք ունենք ընդդիմություն, որը խանգարելու է ցանկացած նախաձեռնություն, եւ սա է պատճառը, որ մենք էլի ենք գնում հարցի ձգձգմանը»:
Հանրահավաքները վերսկսելու հարցը քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նոյեմբերի 12-ի նիստում` Հայաստանի ժողովրդական, «Հանրապետություն», ՀՀՇ, Լիբերալ կուսակցությունների եւ «Հայ կամավորականների համախմբում» շարժման մասնակցությամբ: Քաղաքական խորհրդում տվյալ հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Մասնավորապես, «Հայ կամավորականներ համախմբումը»` ի դեմս շարժման համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, գտնում է, որ պետք է վերսկսել զանգվածային միջոցառումները` հաշվի առնելով ղարաբաղյան կարգավորման հարցում վտանգավոր զարգացումները:
ՀՀՇ-ն, մինչդեռ, ըստ կուսակցության վարչության նախագահի, գտնում է, որ «ցանկացած ձգձգում բերելու է Հայաստանի դիրքերի է'լ ավելի թուլացմանը»: «Սակայն մենք չենք կարող ցանկանալ լուծում, որը ոչ թե փոխզիջումային է, այլ զիջումային, որտեղ մենք ավելի շատ կորցնում ենք, քան գտնում», - ընդգծեց Զուրաբյանը:
Նրա համոզմամբ` «Սերժ Սարգսյանը հանկարծակի իր համար բացահայտել է, որ Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան զույգի վարած քաղաքականությունը բավականին մեծ հարված է հասցրել Հայաստանին, հիմա այսօր ինքը ունի որոշակի մեկնարկային կետ, որից պետք է սկսել այս գործը, եւ այդ մեկնարկային կետը բավականին բարդ կացության մեջ է գտնվում»:
«Ցավոք սրտի, մեր մտահոգությունները կառուցված են հետեւյալ հենքի վրա. Սերժ Սարգսյանի ակտիվ գործունեություն ծավալելը այս բնագավառում հիմնականում հետեւանք էր նրա լեգիտիմության պակասի: Այսինքն, օգտվելով նրանից, որ կա Ղարաբաղի հարց` որոշակիորեն միջազգային հանրությանը համոզել, որ ինքն է այն մարդը, որ լուծում է տալու այս կոնֆլիկտին, եւ տարածաշրջանում որոշակիորեն բալանս է ձեւավորվելու», - նշեց ՀՀՇ-ի վարչության նախագահը:
Խոսելով վտանգավոր զարգացումների մասին` Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց հատկապես մտահոգում է բանակցային գործընթացից Ղարաբաղի մեկուսացման խնդիրը` մի հարց, որը, ըստ նրա, առաջ է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, իսկ «այսօրվա Հայաստանի վարչախումբը` ի դեմս Սերժ Սարգսյանի, որեւէ քայլ չի արել, որպեսզի վերականգնվի այն ֆորմատը, որը առկա էր»:
«Տարակուսանք է առաջացնում այն, որ ղարաբաղյան իշխանությունները պնդում են, որ իրենք այս կամ այն ատյանում դիմում են, որպեսզի վերականգնվի այդ ֆորմատը, այն դեպքում, երբ իրենք են լիազորել Հայաստանի իշխանությանը` այդ հարցում ներկայացնել իրենց», - հայտարարեց ՀՀՇ-ի վարչության նախագահը:
Արարատ Զուրաբյանը «ծիծաղելի» որակեց այն տեսակետը, թե ընդդիմության կողմից հանրահավաքների դադարեցումը որեւէ կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ, այլ պարզապես ակնհայտ էր Հայ ազգային կոնգրեսի համար, որ ժողովրդական շարժումը մարում էր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ասելիք չուներ. - «Այսօր մեկ կանչով մենք կարող ենք հուժկու հանրահավաք կազմակերպել: Ինչ է, Հայաստանում դադարե՞լ է անօրինականությունը, Հայաստանում վտանգված չե՞ն մարդու իրավունքները: Այդ բոլոր պրոցեսներում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն, առնվազն 500 հանրահավաքի նյութ, ես կարծում եմ, Հայաստանում միշտ էլ առկա է»:
Ռուզաննա Ստեփանյան