Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը երեկ երեկոյան ընդունել է Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրի հարցով գագաթնաժողովը նոյեմբերի 14-ին Նիսում անցկացնելու որոշում: Այդ մասին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հավաքից հետո հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները:
Նրա փոխանցմամբ` միության 27 երկրներից 26-ը առաջարկել են շարունակել բանակցությունները, իսկ Լիտվան դեմ է արտահայտվել, սակայն չունի այդ որոշումը վետոյի ենթարկելու հնարավորություն:
Եվրահանձնաժողովի որոշմանը հավանությունը է տվել նաեւ Եվրամիության նախագահությունը, ինչի մասին ասել է միության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:
«Նախագահությունը իր հայտարարությամբ միանշանակ աջակցում է հանձնաժողովին, այն է` մենք պետք է շարունակենք բանակցությունները: Ինչպես գիտեք, դրանք իրականում ընդամենը հետաձգվել էին, եւ ես կարծում եմ, որ հիմա դա շարունակելու ճիշտ պահն է», - ասել է հանձնակատարը եւ հավելել. - «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտելն ու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը միակողմանիորեն ճանաչելը: Եվ այդ հարցերը կքննարկվեն Ժնեւում»:
Շվեյցարիայում քննարկումները տեղի կունենան նոյեմբերի 18-19-ը: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիան հայտարարել է, թե կմասնակցի այդ քննարկումներին միայն որպես լիիրավ կողմ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի համակերպվի երկու տարածքները կորցնելու փաստի հետ: «Ռուսական բանակի ներկայությունը Վրաստանի տարածքում հակասում է բոլոր միջազգային օրենքներին», - ասել է Սահակաշվիլին:
Արմեն Քոլոյան, Պրահա