ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայկական ժամանակ»-ի հրապարակման հիման վրա

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական գործ է հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի երեքշաբթի օրվա հրապարակման հիման վրա, որտեղ Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 35 եւ 305 հոդվածների հատկանիշներով` «պետական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստություն»:

Երեկ ժամը 16:30-ին Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել նաեւ «Հայկական Ժամանակ»-ի թղթակից Լուսինե Բարսեղյանը: Վերջինիս պնդմամբ, մոտ 3 ժամ տեւած հարցաքննության ընթացքում անվտանգություն ծառայության քննիչը նրանից պահանջել է ներկայացնել նաեւ Սարգիս Հացպանյանի հետ հարցազրույցի ձայնագրությունը:

Բարսեղյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Հացպանյանի հետ հարցազրույցի ձայնագրությունը չունի, ունի միայն դրա սղագրությունը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարում` Սարգիս Հացպանյանը)