Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Ֆարիդ Արիֆօղլուն, Ադրբեջանի իշխանությունները մտադիր են արգելել երկրում արեւմտյան ռադիոկայանների ծրագրերի հեռարձակումը:
Ադրբեջանի հեռուստառադիոխորհուրդը մտադիր է մինչեւ տարեվերջ որոշում ընդունել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների եւ BBC-ի թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Նուշիրավան Մագերամլին, այսօր հայտարարելով այդ մասին, հիմնավորել է, թե հանրային հաճախականություններով պետք է հեռարձակվեն միայն հանրային արտադրության ծրագրերը: Դա իրենց քաղաքականությունն է:
Նրա խոսքերով, արեւմտյան ռադիոկայանների լիցենզիաների ժամկետները լրացել են դեռ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին:
«Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանները, ըստ Ադրբեջանի հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի, հնարավոր է հետագայում իրենց ծրագրերը հեռարձակեն արբանյակի միջոցով, կաբելային կապով եւ ինտերնետով:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա