Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արվել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պաշտոնից ազատել է վարչապետ Լադո Գուրգենիձեին: Այդ մասին այսօր տեղեկացնում է «Ֆրանսպրես»-ը` վկայակոչելով վրացական կառավարության բարձրաստիճան անանուն պաշտոնյայի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Սահակաշվիլին պատրաստվում է վարչապետի պաշտոնում նշանակել Թուրքիայում Վրաստանի դեսպան, 35-ամյա Գրիգոլ Մգալոբլիշվիլիին: