Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 26-ին երկօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության պետական քարտուղար Դեւիդ Միլիբենդի, պետական նախարար եւ Եվրոպայի հարցերով նախարար Քերոլին Ֆլինտի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհյուրընկալվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, ուր հանդիպում կունենա Համայնքների պալատի հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության պատգամավորական խմբի անդամների հետ:
Նախատեսված Է նաեւ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), որը համարվում է Եվրոպայի խոշոր գիտական եւ փորձագիտական կենտրոններից մեկը:
Այցելության շրջանակներում նախարարը հանդիպում կունենա բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: