Անդրեյ Սախարովի անվան Խոսքի ազատության մրցանակը այսօր շնորհվել է չինացի այլախոհ Հու Ցիային: Այս մրցանակը համարվում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրամիության ամենահեղինակավոր մրցանակը:
Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտերինգը, այսօր հայտարարելով հաղթողի անունը, արժանին է մատուցել Չինաստանի բոլոր իրավապաշտպաններին: «Սախարովի անվան մրցանակի հաղթող ճանաչելով Հու Ցիային` Եվրախորհրդարանը ընդգծված եւ վճռականորեն արժանին է մատուցում Չինաստանի մարդու իրավունքների ու ազատությունների բոլոր պաշտպաններին իրենց ամենօրյա պայքարում», - ասել է նա:
35-ամյա իրավապաշտպանը գտնվում է բանտում: Ապրիլին նա երեքեւկես տարվա ազատազրկման դատապարտվեց, երբ ինտերնետային տեսախցիկի միջոցով մասնակցեց Եվրախորհրդարանի լսումներին, որոնք վերաբերում էին Չինաստանում մարդու իրավունքների վիճակին:
Բանտարկված իրավապաշտպանին մրցանակի շնորհումը Չինաստանի իշխանությունները ընդունել են դժգոհությամբ ու վրդովմունքով: Չինաստանի արտգործնախարարությունը Հու Ցիային անվանել է քրեական հանցագործ եւ հայտարարել, որ մրցանակը նրան հանձնելը կարող է գնահատվել որպես միջամտություն Չինաստանի ներքին գործերին:
Իրավապաշտպանը իր գործունեությունը սկսել էր ՄԻԱՎ-վարակակիրների իրավունքները պաշտպանելով, սակայն շուտով ընդլայնելով այն` հայտարարեց, թե Չինաստանի խնդիրների արմատները իշխանությունների անբավարար հարգանքն է մարդու իրավունքների նկատմամբ:
Այսօր ավելի վաղ, մինչ մրցանակի շնորհումը, Եվրամությունում Չինաստանի դեսպանը նամակ էր հղել Եվրախորհրդարանի նախագահին` զգուշացնելով, որ «եթե Եվրախորհրդարանը մրցանակը շնորհի Հու Ցիային, դա, անխուսափելիորեն, մեկ անգամ եւս կվիրավորի չինացի ժողովրդին եւ լրջորեն կվտանգի Չինաստան-Եվրամիություն հարաբերությունները»:
Իսկ Եվրախորհրդարանի նախագահը իր ելույթում ասել է, որ Հու Ցիան մարդու իրավունքների ամենավառ պաշտպանն է Չինաստանում: «Վճռական, նվիրված ակտիվիստը հիմա հանդիմանվում է իր ջանքերի համար, իր պայքարի համար` հարգելու մարդու իրավունքները», - ասել է Պոտերինգը:
Հրաչ Մելքումյան, Պրահա