«Եթե դուք չեք եղել իմ համերգին, այլ միայն լսել եք իմ երգերը, ապա շատ քիչ բան գիտեք իմ մասին: Ես սիրում եմ ելույթ ունենալ, համերգ տալ, սիրում եմ զգալ հանդիսատեսի ներկայությունը, այն, թե ինչպես են մարդիկ ինձ հետ երգում. դա յուրահատուկ զգացողություն է», - ասաց Ալ Ջերոն համերգից առաջ կայացած ասուլիսի ժամանակ:
Ու չնայած ինքն իրեն ձայնագրվող երգիչների շարքը չի դասում` Ալ Ջերոն թողարկել է բազմաթիվ ալբոմներ. 1975 թվականից մինչ այժմ գրեթե յուրաքանչյուր տարի թողարկվել է Ալ Ջերոյի նոր ալբոմը, որոշ տարիներ նույնիսկ երկու կամ երեք ձայնասկավառակներ են լույս տեսել: Դա շարունակվում է մինչ այժմ. վերջին ձայնասկավառակը, որ նվիրված է Սուրբ Ծննդին, ընդամենը մեկ շաբաթ առաջ է հայտնվել վաճառքում:
«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 7 մրցանակների արժանացած Ալ Ջերոն իր երաժշտական կարիերան սկսել է 4 տարեկանում` եկեղեցական երգչախմբում. այդ եկեղեցում նրա հայրը քահանա էր, իսկ մայրը երգեհոն էր նվագում: Նա միակ երգիչն է, ով «Գրեմմի»-ի է արժանացել երգի երեք տարբեր ժանրերում` ջազ, փոփ եւ R&B:
Տաթեւիկ Լազարյան