Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, երկուշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Երեւանի «Զվարթնոց» օդակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահն ընդունել է Պատվո պահակախմբի պետի զեկույցը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները տողանցել են պատվո պահակախումբը:
Այնուհետեւ նախագահական նստավայրում Հայաստանի ղեկավարի անունից Ռուսաստանի նախագահի պատվին տրվել է պաշտոնական ճաշ:
Երեկ երեկոյան Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երեւանի կոնյակի գործարանում` մասնավորապես, կանգ առնելով 1994 թվականի զինադադարի տարին խորհրդանշող «Խաղաղության տակառի» մոտ, որը կբացվի այն օրը, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ ավանդույթի` Երեւանի կոնյակի գործարանը Ռուսաստանի նախագահին նվիրել է անվանական տակառ:
Այցի շրջանակներում Դմիտրի Մեդվեդեւն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծառատունկ է կատարել Հիշատակի պուրակում:
Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը մասնակցել են Երեւանում Ռուսաստանի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո նախագահական նստավայրում կայացել է նրանց առանձնազրույցը:
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու զարգացումներին: Նրանք խոսել են նաեւ միջազգային հրատապ թեմաների մասին:
Նախագահների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել ընդլայնված կազմով բանակցություններ` հայ-ռուսական տնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնց հետեւել է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ ստորագրվել է 2009-2010 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի կառավարության միջեւ` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցության մասին, Արմավիրի մարզպետարանի եւ Յարոսլավի մարզի կառավարության միջեւ` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագրերը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները այսօր նաեւ գործարկել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության «WiMax» անլար ցանցը, որը Հայաստանում ներդնում է է «ԿՈՄՍԹԱՐ-ՄՀՀ» (Միավորված ՀեռաՀամակարգեր) ընկերությունը` Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի երկրների հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատորը:
Սա Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի առաջին այցն է Հայաստան, թեեւ երկու երկրների նախագահները այս տարի արդեն չորս անգամ հանդիպել էին` մարտի 24-ին եւ հուլիսի 24-ին` Մոսկվայում, հունիսի 6-ին` Սանկտ Պետերբուրգում, եւ սեպտեմբերի 2-ին` ռուս - վրացական ռազմական հակամարտության ավարտից հետո մի քանի շաբաթ անց, Սոչիում:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)