Ադրբեջանում կանխվել է անօրինական ճանապարհով Վրաստանի տարածքից մեծ քանակությամբ զենքի ներկրումը: Գյանջայի ոստիկանության քաղաքային վարչությունից APA լրատվական գործակալությանը հայտնել են, որ երեք հոգի ձերբակալված են:
Ճանապարհային ոստիկանությունը ստուգել է դեպի Բաքու ուղեւորվող «ԿամԱԶ» բեռնատար մեքենան, որի թափքում հայտնաբերվել է 157 որսորդական հրացան` ռուսական, թուրքական եւ ամերիկյան արտադրության: Հայտնաբերվել է նաեւ 36 տուփ, որոնցում եղել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, հրացանների պահեստամասեր:
Հետաքննությունը պարզել է, որ զենքն ու զինամթերքը Ադրբեջան են բերվել Թուրքիայից` Վրաստանի տարածքով: Ըստ հաղորդագրության, զենք բերողները պարզապես խաբել են մաքսավորներին` ասելով, թե ավտոմեքենայի պահեստամասեր են տանում:
Գյանջայի ոստիկանության պետն ասել է, որ այս գործով ձերբակալվել են Սումգայիթի բնակիչներ Սիյավուշ Էյվազովը, Հուդրաթ Ջաֆարովը եւ Աղստաֆայի շրջանի բնակիչ Իլհամ Ղուլիեւը: Նրանց դեմ գործ է հարուցվել մաքսանենգության եւ ապօրինի ճանապահով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու հոդվածներով:
Գյանջայի դատախազությունից հայտնել են, որ զենք-զինամթերքից բացի, բեռնատարում հայտնաբերվել են նաեւ 300 ձեռնաշղթաներ:
Նախնական վարկածով` զենք-զինամթերքը Ադրբեջան էր բերվում վաճառքի համար:
Հրաչ Մելքումյան, Պրահա