Քաղաքաշինության նախարարությունը արգելել է Տիգրան Խզմալյանի նկարահանած «Օպերա» 10-րոպեանոց ֆիլմի մասնակցությունը սեպտեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 14-ը Վենետիկում անցկացվող ճարտարապետական բիենալեին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ռեժիսորը:
Ճարտարապետ Աշոտ Արշակյանի անձնական միջոցներով նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է Ալեքսանդր Թամանյանի նախագծած օպերային շենքի պատմությունը` ստեղծման պահից մինչեւ մեր օրերը, կապելով այն բաբելոնյան աշտարակաշինության եւ հայ ժողովրդի որոշակի առաքելության հետ:
Բիենալեին ֆիլմի մասնակցության արգելման վերաբերյալ կոնկրետ բացատրություններ չեն տրվել, սակայն, հեղինակի ենթադրությամբ` պատճառ կարող էր հանդիսանալ այն հանգամանքը, որ այստեղ տեղ են գտել կադրեր, որտեղ պատկերված է 2008-ի օպերային թատրոնը` ոստիկաններով շրջապատված:
«Ընդամենը ուզում էինք ցույց տալ մի շենքի պատմությունը: Եթե մենք անեինք այդ շենքի պատմությունը եւ ցույց չտայինք 1988-ը կամ 2008-ը, դուք մեզ կհասկանայի՞ք», - ասաց Խզմալյանը` հավելելով. - «Ինչ-որ մարդկանց խավ իրենց իրավունք են վերապահում որոշել` ինչ կարելի է ցուցադրել, ինչ կարելի է դիտել: Իրենք փորձում են մենաշնորհ սահմանել մշակույթի, արվեստի մեջ, ճարտարապետության մեջ»:
Ռեժիսորը նաեւ ենթադրում է, որ ֆիլմը արգելվել է այն պատճառով, որ հենց ինքն է հեղինակը:
Խզմալյանը աչքի է ընկնում բացախոսությամբ եւ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշմամբ:
Սեպտեմբերի 26-27-ին արգելվել էր Տիգրան Խզմալյանի մեկ այլ` «Սարդարապատ» պատմավավերագրական ֆիլմի ցուցադրումը ??????? «Մոսկվա» կինոթատրոնում:
Հոկտեմբերի 10-ին նույն կինոթատրոնում արգելվել էր Տիգրան Պասկեւիչյանի` Երեւանի Կենտրոն? իրացման գոտում հայտնված շենքերի բնակիչների խնդիրներին նվիրված «Օտարում» վավերագրական ֆիլմ? ???????????:
Գայանե Դանիելյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)