Ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով գլխավորում է այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող հայաստանյան պատվիրակությունը, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի, Համաշխարհային բանկի ղեկավարների հետ:
Ըստ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության, Միացյալ Նահանգների փոխնախագահն ու Հայաստանի վարչապետը Սպիտակ տանը տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, դրանց զարգացման հեռանկարներին եւ հնարավորություններին, մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության խնդիրների վերաբերյալ. - «Մասնավորապես խոսվեց հարավօսական հակամարտության արդյունքում Հայաստանի տնտեսությանը հասցված բացասական հետեւանքների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, նախագահ Գյուլի հայաստանյան այցի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին»:
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նույն օրը ավելի վաղ հանդիպում է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի հետ:
Դեսպան Դանիլովիչը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ գործընկերությունը հայկական կողմի հետ կշարունակի զարգանալ:
Վարչապետ Սարգսյանն անդրադարձել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարեւոր խնդիրների: Նա ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջադրած հակակոռուպցիոն ծրագրի հիմնադրույթները, հարկային եւ մաքսային վարչարարությանը վերաբերող բարեփոխումները, խոսել դրանց իրականացմանը նպաստող տեխնիկական աջակցության հնարավորության մասին:
Հայաստանի վարչապետը ուրբաթ օրը հանդիպումներ է ունեցել նաեւ Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի, բանկի կառավարող տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի, ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ դեսպան Սյուզան Շվաբի հետ:
(Լուսանկարը` կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության)