Սերժ Սարգսյանը մեկնում է Բիշքեկ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՊՀ-ի կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՊՀ-ի երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Համագործակցության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն մինչեւ 2020 թվականը ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը 2009 թվականին ԱՊՀ-ի երկրների գործակցության առանցքային ուղղություն դիտելու վերաբերյալ նախագծերը, ինչպես նաեւ ԱՊՀ-ի հետագա զարգացմանը, տարբեր ոլորտներում անդամ երկրների գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստի աշխատանքին: Այ? կազմակերպությունում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ: