Մեկ ամիս է անցել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո: Ի՞նչ ցույց տվեց այս մեկ ամիսը. Սեւանից այս տարվա ջրառի գրեթե կրկնակի ավելացման` կառավարության նախաձեռնության պաշտպաննե՞րն էին ճիշտ, թե՞ բնապահպանները: Այդ մասին է զրուցել Աննա Իսրայելյանը բնապահպանության երկու նախկին նախարարների` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանի հետ: