Երկուշաբթի օրը Երեւանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի եւ «Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության» (ՍՀՆ) շրջանակներում անցկացվող «Համատեղ աղեղ - 2008/Համատեղ նիզակակիր - 2008» (Cooperative Longbow-2008/Cooperative Lancer - 2008) զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդների (ԱՄՆ-ի Զինված ուժեր) մասնակցությամբ:
Բացման արարողության ժամանակ Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել է. - «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, հյուրընկալել է այս զորավարժությունները, ինչը պայմանավորված է մեր պատրաստակամությամբ՝ իրականացնելու միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված երկրի ստանձնած հանձնառությունները»:
«Յուրաքանչյուր անգամ Հայաստանը մեծ պատրաստակամությամբ է հյուրընկալում ցանկացած միջազգային զորավարժություններ, լինեն դրանք «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կամ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության շրջանակներում, եւ ջանք ու եռանդ չի խնայում դրանք ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության հրամանատարի տեղակալ Ջոն Գարդների խոսքերով` «այս համատեղ զորավարժությունը հնարավորություն է ընձեռում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներին կառուցելու փոխհարաբերություններ, իրականացնել փորձի եւ հմտությունների փոխանակում եւ ուժեղացնել մասնակից երկրների զինված ուժերի արհեստավարժությունը»: «Բազմազգ ռազմական գործողությունները իրենց բնույթով խնդրահարույց են, եւ այստեղ ձեռք բերված փորձը եւ դասերը կուժեղացնեն մեր բոլոր երկրների բանակների արդյունավետությունը», - ասել է Գարդները:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն` զորավարժություններին կմասնակցեն մոտ 1000 զինծառայողներ Կանադայից, Հունաստանից, Հունգարիայից, Լիտվայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից (որպես հյուրընկալող երկիր), Ավստրիայից, Ալբանիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Չեխիայից, նախկին Հարավսլավիայի հանրապետություն Մակեդոնիայից, Ղազախստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Զորավարժության հիմքում ընկած է ՄԱԿ-ի կողմից հաստատված եւ ՆԱՏՕ-ի գլխավորած «Ճգնաժամի արձագանքման գործողության» սցենարը, որը ներառում է խաղաղ բնակչության տարհանում, հակաահաբեկչական եւ կայունացման գործողություններ: Զորավարժությունները բաղկացած են երկու մասից. բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի եւ բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:
Հայաստանը զորավարժության հյուրընկալող կողմ է ընտրվել 2007 թվականին:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)