Իրանը նախատեսում է մոտ ապագայում հրթիռ արձակել տիեզերք

Իրանը նախատեսում է մոտ ապագայում հրթիռ արձակել տիեզերք: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

«Իրանական ազգը մոտ ժամանակներս տիեզերք կարձակի հրթիռ, որը կունենա 16 շարժիչ եւ կկարողանա շուրջ 650 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր դուրս բերել արբանյակ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասել է Ահմադինեջադը Նյու Յորքի իրանական համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում իրականացվում են «Քավեշգյար - 1» («Հետազոտող - 1») հրթիռի փորձարկումները, որը նախատեսված է ուղեծիր արհեստական արբանյակներ դուրս բերելու համար:

Իրանական առաջին արբանյակը ուղեծիր է արձակվել 2005 թվականին` ռուսաստանյան «Կոսմոս - 3M» հրթիռակրի օգնությամբ: