Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
Նախագահը Նյու Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ, ինչպես նաեւ կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարան՝ Սուրբ Վարդան եկեղեցի:
Ի պատիվ Հայաստանի նախագահի, տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների անունից: