Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի կարծիքով, իշխանական վերնախավում կադրային փոփոխությունները «իշխանության վերաձեւման խնդիր են լուծում»:
«Այս փոփոխությունները [Ազգային ժողովի խոսնակի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի], որպես այդպիսին, խոսում են իշխանության ներսում ստեղծված նոր իրավիճակի մասին: Միակ տրամաբանական բացատրությունը այս առումով լեգիտիմացման աստիճանի բարձրացումը կարող է լինել», - ուրբաթ օրը լրագրողներին ասաց Խաչատրյանը` պարզաբանելով. - «Հովիկ Աբրահամյանին նշանակելով` իդենտիֆիկացիոն հարց կարող է լուծվել: Ես չեմ ցանկանում շեշտը դնել հենց կոնկրետ լեգիտիմացման գործընթացի վրա... Դրա մի բաժինը հանդիսանում է իդենտիֆիկացման գործընթացը, այսինքն` անհատի համապատասխանությունը բազմությանը»:
Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության արդեն նախկին ղեկավար անդամ Տիգրան Թորոսյանը այսօր արդեն պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականը: Նրա պաշտոնում իշխող կուսակցությունը առաջադրել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Իսկ այս շաբաթ ավելի վաղ նախագահի հրամանագրով պաշտոնանկ արված Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին փոխարինել է Արման Մկրտումյանը:
Խաչատրյանի գնահատմամբ, ՀՀԿ-ի դիրքորոշումը Ազգային ժողովի նախագահի փոփոխության շուրջ ոչ միայն ներկուսակցական նպատակահարմարության, այլեւ համահասարակական հնչեղության հարց է:
«Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ` համահասարակական պատասխանատվություն կրող քաղաքական ուժ, պարտադիր կարգով պետք է բացատրի համանման փոփոխությունները», - հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը:
Հովհաննես Շողիկյան