Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայաստանյան հանդիպումների ավարտին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծմանն օժանդակելուն ուղղված Թուրքիայի ջանքերը չեն ենթադրում բանակցային ձեւաչափի փոփոխություն:
«Քանի որ Թուրքիան նույնպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ է, ուստի ղարաբաղյան հակամարտության լուծմանն օժանդակելուն ուղղված Թուրքիայի ջանքերը չեն ենթադրում բանակցային ձեւաչափի փոփոխություն», - ասաց նա: - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ 12 պետություններից մեկն էլ Թուրքիան է: Տարին մի քանի անգամ մենք հաշվետվություն ենք ներկայացնում Մինսկի խմբի ողջ կազմին, եւ այն 3,5 տարիների ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ համանախագահի պաշտոնը, Թուրքիան մշտապես կառուցողական մոտեցում է ցուցաբերել` սատարելով Մինսկի խմբի եռանախագահների գործունեությանը»:
Բանակցային ձեւաչափը, ֆրանսիացի դիվանագետի խոսքով, Մինսկի խումբն է, այսինք` բանակցային գործընթացը վարում են համանախագահները, իսկ «բանակցություններին սատարելու ցանկացած, մասնավորապես` Թուրքիայի կողմից արվող առաջարկ ցանկալի է եւ ողջունելի». - «Մեր 3 պետություններն էլ շատ ուրախ են տեսնելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, կարծես, նորմալացման հունի մեջ են մտնում»:
Երկօրյա այցի ընթացքում Բեռնար Ֆասիեն բանակցություններ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ: Նրա փոխանցմամբ, այդ բանակցություններում բոլորը նշել են, որ «Մինսկի խմբի ձեւաչափը անփոխարինելի է»:
Ռուբեն Մելոյան