«Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունները, ՀՀՇ-ի երիտասարդական թեւը ուրբաթ օրը մայրաքաղաքում երթ էին կազմակերպել` մարդկանց իրազեկելու սեպտեմբերի 15-ին նախանշված հանրահավաքի մասին: Երթի ժամանակ, որին ընդհանուր առմամբ մասնակցում էին մոտ երեք տասնյակ մարդ, ոստիկանության Կենտրոնի բաժին էր տարվել «Հիմա» նախաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` անձը ճշտելու նպատակով:
Մոտ կես ժամ ոստիկանությունում պահելուց հետո Հովակիմյանին ազատ են արձակել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը Հովկակիմյանն ասաց, թե Երեւանի կոնսերվատորիայի մոտ իրենց է մոտեցել Երեւանի ոտիկանապետ Ներսես Նազարյանը, ում ցուցումով էլ իրեն տարել են ոստիկանություն:
Հովհաննես Շողիկյան