Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները հիմնականում պատրաստ են Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանը, եւ ծրագիրը իրագործելու համար որոշակի աշխատանքներ պետք է կատարի թուրքական ՅՈՒՆԻԹ մասնավոր ընկերությունը:
«Մեր մոտ հիմնականում գծերը պատրաստ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսիսյանը: - «Մի հատ ռեւիզիայի խնդիր ունենք, հերթական ռեւիզիան կանենք: Իրենց մոտ կա աշխատանք կատարելու: Չորս ամիս ժամանակ են խնդրել այդ աշխատանքները կատարելու, գծի վերականգնման եւ ավտոտրասֆորմատորի տեղադրման համար, որից հետո արդեն կսկսենք մի քանի օր փորձնական, այնուհետեւ մշտական էլեկտրաէներգիայի մատակարարումը»:
Նախարարը նշեց, որ փոխհամաձայնությունը ձեռք է բերվել բարձր մակարդակով, եւ հազիվ թե լինեն քաղաքական բնույթի խոչընդոտներ:
«Երկարատեւ եւ լուրջ ծրագիր է լինելու», - ասաց նա` հավելելով, որ էլեկտրաէներգիայի գինը տնտեսապես արդյունավետ կլինի եւ կախված կլինի ջերմային էներգիայի եւ գազի գներից: Եթե մատակարարումները իրականացվեն այսօրվա հաշվարկներով, ապա գինը կկազմեր կիլովատտի համար 5,7 ցենտ:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գուլի երեւանյան այցի շրջանակներում թուրքական ՅՈՒՆԻԹ մասնավոր ընկերության հետ պայմանագիր է կնքվել Կարսի միջով դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Նախնական պայմանավորվածության համաձայն, մատակարարման ծավալը կազմելու է տարեկան 1,5 միլիարդ կիլովատտ/ժամ` հետագայում հասցնելով տարեկան 3,5 միլիարդի:
Արմեն Մովսիսյանը երեկ մասնակցում էր Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջազգային աջակցության համակարգման աշխատանքային երկօրյա խորհրդակցությանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ 1996 թվականից առ այսօր Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման համար դոնոր երկրները տրամադրել են շուրջ 90 միլիոն դոլարի օգնություն:
«Կեսից ավելին` մոտ 50-55 միլիոն դոլարը հատկացվել է Միացյալ Նահանգների կողմից, մյուս մասը` Եվրամիության տարբեր երկրների կողմից: Այսօր այս նախաձեռնությանը միացել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, եւ տասը միլիոն դոլար առաջիկայում անվտանգությանն ուղղված աշխատանքների կատարման համար գումար է հատկացնում», - ասաց Մովսիսյանը:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը եւ դոնոր երկրները, Մովսիսյանի փոխանցմամբ, ընդունում են Հայաստանի կառավարության դիրքորոշումը, ըստ որի Մեծամորի ատոմակայանը կգործի այնքան ժամանակ, մինչեւ կառուցվի նոր էներգաբլոկը: Շինարարական աշխատանքները արդեն սկսել են, սակայն նախկինում հայտարարված 2 միլիարդ դոլարի փոխարեն 1000 մեգավատտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը կարժենա կրկնակի թանկ:
Անցած շաբաթավերջին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման հաջորդ օրը Երեւանում դեսպանների տարեկան հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել էր Հայաստանի համար տարանցիկ այլընտրանքային ուղիների կարեւորության, մասնավորապես` Իրան - Հայաստան գազատարի թողունակության ավելացման աշխատանքները հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտության մասին:
Նախարար Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց շրջանառվող ինչպես այն վարկածը, թե Ռուսաստանը գազի սակագինը բարձացնում է` ի պատասխան Հայաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը չճանաչելու, այնպես էլ տեղեկությունները, թե Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանին տեղյակ է պահել, որ կարող է դադարեցվել գազամատակարարումը Վրաստան:
«Մենք պարտավոր ենք պատրաստ լինել», - շարունակեց նա: - «Մի քանի օր առաջ Վրաստանի դեպքերը ամբողջ ընդհանրապես կապը արտաքին աշխարհի հետ կտրեցին, բայց մենք կարողացանք մեր կառավարության, իշխանության հեռատեսության արդյունքում որեւէ լուրջ ցնցում չառաջացնել մեր տնտեսության համար, մեր ժողովրդի համար: Նման իրավիճակներին պետք է պատրաստ լինել, եւ նախագահի պահանջը մեզնից հենց դրան է վերաբերում»:
Ռուբեն Մելոյան