Այսօր երեկոյան Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարեց եւ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, ըստ որի մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու:
Մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Եվրոպական դատարանի որոշումը «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ եւ հարց ուղղեց օրինագիծը խորհրդարանում ներկայացնող էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին. - «Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր կայացրած որոշման մեջ նշել է, որ «Ա1+»-ը պետք է մրցույթի մասնակցի: «Ա1+»-ը ինչպե՞ս է մրցույթի մասնակցելու, եթե մրցույթ չի իրականացվելու»:
Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ ԵԽԽՎ թիվ 1620 բանաձեւի ձեւակերպումը, թե անհրաժեշտ է անցկացնել արտոնագրման մրցույթ:
Ի պատասպան Ներսես Երիցյանը հայտարարեց, թե «մրցույթը կայացվելու է 2010 թվականից հետո»:
«ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը մեջբերեց հատված մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարություններից, ըստ որոնց օրինագիծը վտանգում է ազատ լրատվամիջոցների գործունեությունը:
Օրինագիծը, այդուհանդերձ, ընդունվեց` 71 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ:
Անուշ Մարտիրոսյան