Վրաց հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի բնորոշմամբ` այսօր Վրաստանում տիրող իրավիճակը «շատ անորոշ է»:
«Ռուսաստանյան զորքերը, հասկանալի կլիներ, եթե կանգնած լինեին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, բայց նրանք մտան Վրաստան», - հավելեց նա:
Ստուրուայի պատմելով, երբ ռուսաստանյան զորքերը մոտեցել էին Գորիին, ինքը երկու երիտասարդ արվեստագետների հետ միասին մեկնել էր Գորի ու այնտեղ հասել այն պահին, երբ ռուսները սկսել էին ռմբակոծել քաղաքը: Ստուրուան եւ իր ուղեկիցները 15 օր չեն կարողացել վերադառնալ Թբիլիսի:
«Այնպես որ, այդ ամենը տեսել եմ սեփական աչքերով… Հիմա դրությունը նախանձելի չէ, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այս ամենը», - ասաց նա` կարծիք հայտնելով, թե «Խորհրդային Միությունը վերականգնելու ռուսների ցանկությունը իրական չէ, քանի որ ժամանակները փոխվել են»:
Շեքսպիրյան բեմադրություններով ճանաչում ստացած բեմադրիչը ասաց, որ պատանեկան տարիներին համոզված էր, թե արվեստը բարձր է քաղաքականությունից, որ իրական են Դոստոեւսկու խոսքերը, թե «աշխարհը գեղեցկությունը կփրկի»:
«Բայց հիմա», - շարունակեց նա, - «երբ արդեն 70 տարեկան եմ, հասկացա, որ պատրանքներս վերացել են, հասկացա, որ արվեստը ընդամենը փարոս է մարդկանց կյանքում` ցույց տալու, որ գոյություն ունի նաեւ գեղեցիկը, բարին… Բայց փոխել, ցավոք, ոչինչ չենք կարող»:
Ռոբերտ Ստուրուան Երեւան է ժամանել Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Փառատոնը այսօր երեկոյան կբացի Թբիլիսիի Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնը` Ռոբերտ Ստուրուայի բեմադրած «Համլետ»-ով:
Գայանե Դանիելյան