Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նամակում ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրը տեղեկացրել է, որ անակնկալ առողջական խնդիրները իրեն խանգարել են Երեւան գալ` դիտելու այսօր կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղը:
«Այս կարեւոր պահին շատ էի ցանկանում լինել Ձեր կողքին, պարոն Նախագահ, բայց ողնաշարիս շրջանում անակնկալ սուր ցավերն ինձ խանգարեցին մեկնել», - ասված է նամակում, որը տարածել է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Ազնավուրը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երեւանյան այցը «կարձանագրի քայլ առաջ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
Ֆուտբոլային հանդիպման կապակցությամբ Աբդուլա Գյուլի Երեւան այցելելու լուրը միանշանակ չի ընդունվել սփյուռքահայության շրջանում:
Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. - «Այս նախաձեռնության հաջողությունն ապահովելու համար Թուրքիայի իշխանությունները պետք է այն դիտարկեն որպես կայուն խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն, ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աճող միջազգային ճնշումները թեթեւացնելուն ուղղված ձեւական քայլեր»:
Աբդուլա Գյուլի սպասվող այցին զգուշավորությամբ է վերաբերվում նաեւ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, որը, ընդունելով հանդերձ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը, միաժամանակ զգոնության կոչ է արել` հաշվի առնելով այս ասպարեզում Թուրքիայի նախկին բացասական քայլերը, եւ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելել Ծիծեռնակաբերդ` ի հավաստումն իր բարի մտադրությունների: