Կովկասում տեղի ունեցող եւ ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում եւ լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ ընդունելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Սերժ Սարգսյանի հրավերով Աբդուլա Գյուլի նախատեսվող այցին:
Դրական համարելով հարեւան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը Հայաստան` Սերժ Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարեւոր խնդիր է նախաձեռնել, Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը ցանկացած խնդրի մասին խոսելու, քննարկելու կողմնակից է:
«Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը», - ընդգծել է նախագահը եւ առաջարկվող պլատֆորմի վերաբերյալ ներկայացրել իր նկատառումները:
Ավելի ուշ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը ասաց, թե քանի դեռ «հստակ հայտարարություն չի եղել, առայժմ չենք կարող փաստել, որ Աբդուլա Գյուլը սեպտեմբերի 6-ին ժամանելու է Երեւան»:
Ունալ Չեւիքյոզի գլխավորած պատվիրակության կազմում, մինչդեռ, Երեւան են ժամանել Թուրքիայի նախագահի անվտանգության, լրատվական եւ արարողակարգային ծառայությունների ներկայացուցիչները:
Թուրքական Turkish Daily News-ը երեկ նշել է, թե «այցը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա», սակայն, «պաշտոնյաները մինչեւ վերջին պահը խուսափում են հայտնել որոշման մասին»:
Ըստ «Զաման» օրաթերթի հրապարակման` հակառակ ընդդիմության սուր քննադատությանը, Աբդուլա Գյուլը պատրաստ է մեկնել Հայաստան:
Ռուբեն Մելոյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)