Մոսկվան հրաժարվում է երկարաձգել Ռուսաստանում գտնվող վրաստանցիների վիզաները

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանում գտնվող Վրաստանի այն քաղաքացիները, ում վիզայի ժամկետն ավարտվում է, պետք է լքեն երկրի տարածքը:

Որոշումը հաջորդել է այսօր Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանության եւ հյուպատոսության փակմանը:

Երեկ Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին պաշտոնական նոտան հանձնեց Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանորդ Անդրեյ Սմագին:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Ռուսաստանում գտնվող վրացիների վիզաների ժամկետը կերկարացվի միայն «ծայրահեղ» դեպքերում (հիվանդության կամ «ֆորս մաժորային» այլ իրավիճակներում) եւ միայն 10 օրով:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա