Վրաստանում Ռուսաստանի դեսպանությունը այսօրվանից դադարեցնում է աշխատանքը, իսկ հյուպատոսական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստան մուտքի վիզաների տրամադրումը:
Պաշտոնական Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին որոշումը կայացրել է Վրաստանը, եւ երկրի արտգործնախարարությունը երեկ երեկոյան պաշտոնական նոտան հանձնել է Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանորդ Անդրեյ Սմագին:
«Ես հանդիպեցի դեպարտամենտի ղեկավարության հետ, որը պաշտոնապես տեղեկացրեց, որ վրացական կողմը դադարեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները», - ասել է Սմագը` հավելելով. - «Իմ տեսանկյունից` սա վրացական կողմի եւս մի սխալն է, որը ոչ մի կերպ չի նպաստում այստեղ առկա խնդիրների կարգավորմանը»:
Ըստ Վրաստանի արտգործնախարարության` Ռուսաստանին հասցեագրված նոտան բաղկացած է երկու մասից: Նախ, տեղեկացվում է, որ պաշտոնական Թբիլիսին չեղյալ է ճանաչում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 1992 թվականի հուլիսի 2-ի համաձայնագիրը. որպես հիմնավորում նշված է Վրաստանի երկու անջատողական տարածաշրջանների անկախության ճանաչումը, երկրի տարածք ռուսական զորքի ներխուժումն ու Ռուսաստանի «թշնամական եւ ագրեսիվ» գործողությունները: Այնուհետեւ ասվում է, որ պաշտոնական Թբիլիսին հյուպատոսությունների մակարդակով պահպանում է Մոսկվայի հետ հարաբերությունները` ամրագրված 1963 թվականի կոնվենցիայով: Մոսկվայում Վրաստանի հյուպատոսական ծառայությունը մտադիր է շարունակել աշխատանքը. այնտեղ կմնան հյուպատոսը, նրա երկու տեղակալներն ու տեխնիկական անձնակազմը:
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշումը Վրաստանի խորհրդարանը ընդունել էր օգոստոսի 28-ին, ի պատասխան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու` պաշտոնական Մոսկվայի քայլի:
Ռուսական կողմը շարունակում է պնդել, որ հարաբերությունների դադարեցման հետեւանքների պատասխանատվությունը կրում է Վրաստանը, քանի որ դա նրա որոշումն է: Իսկ հետեւանքները, ըստ որոշ վերլուծաբանների, կարող են անդրադառնալ Ռուսաստանում ապրող եւ աշխատող ավելի քան կես միլիոն վրացիների վրա: Տնտեսական լուրջ հետեւանքներ մասնագետները չեն կանխատեսում, քանի որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները եւ փոխադարձ տնտեսական կախվածությունը մեծ չէ:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա