Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդեւի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը, առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազային հարցեր», - հավելում է Հայաստանի նախաահի մամլո գրասենյակը: