Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է դատարան:
Ջհանգիրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու:
Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է փետրվարի վերջին` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նրան սկզբնապես մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանությունը յուրացնելը», սակայն օգոստոսի 13-ին այդ մեղադրանքը վերացվեց` ապացույցների անբավարարության հիմքով, եւ նոր մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածով: