Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը, ովքեր կալանավորվել են հետընտրական զարգացումների կապակցությամբ, կալանավայրում ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքները վկայում են, որ երկուսն էլ լուրջ առողջական խնդիրներ ունեն:
«Հակոբ Հակոբյանին վերջին բժշկական հետազոտության ենթարկելուց հետո պարզվել է, որ երիկամի վրա առկա է գոյակցություն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կալանավորված պատգամավորների շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը: - «Դա, շատ հավանական է, որ լինի նրա կյանքի համար վտանգավոր»:
«Մյասնիկ Մալխասյանը դիսբակտերիոզ ունի, որը մեկուսարանային պայմաններում վտանգավոր է նաեւ իր հետ նստած կալանավորների համար», - ասաց Առուստամյանը` շարունակելով. - «Եթե իր [Մալխասյանի] մասին չի մտածում պետությունը, ապա գոնե կողքինների մասին պետք է մտածեր: Մալխասյանը տառապում է շաքարային դիաբետ, արյան ճնշում [հիվանդություններով]»:
Փաստաբանը հնչեցրեց իր պաշտպանյալների` կալանավայրից արված հայտարարությունը, որ «ազատություն մեջ լինելու դեպքում իրենք կարող ենք լիարժեք բուժում ստանալ», ինչից այժմ զրկված են:
Առուստամյանի միջնորդություններին նախաքննության մարմինը պատասխանել է, թե Հակոբյանի եւ Մալխասյանի բուժումը հնարավոր է իրականացնել նաեւ անազատության մեջ:
Գրեթե 6 ամիս առաջ կալանավորված Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը մեղադրվում են «պետական իշխանությունը յուրացնելու» եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:
Մելանյա Առուստամյանը ասաց, թե մեղադրանքը հիմնավորող որեւէ իրական ապացույց դեռեւս չի ներկայացվել. - «Չկա հիմնավոր կասկած... 5 ամիս ու 20 օր մարդիկ գտնվում են անազատության մեջ եւ չգիտեն, թե ինչի համար են իրենց մեղադրում: Եթե այդ ապացույցները լինեին, գործը վաղուց դատարան ուղարկված կլիներ»:
«Իմ պաշտպանյալները հայտարարում են, որ իրենք հետապնդվում են սեփական կարծիք ունենալու, խաղաղ հավաքներին մասնակցելու` իրենց իրավունքների համար», - եզրափակեց փաստաբանը:
Կարինե Սիմոնյան