Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել Գյումրիի քաղաքապետարանի բնակչության կոմունալ սպասարկման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի ավագ մասնագետ Հ. Քյոլուխյանի ու վերջինիս ընկեր Գ.Սողոյանի նկատմամբ` Հայաստանի քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետորով (կաշառքի շորթում, պատժվում է ազատազրկմամբ 4-7 տարի ժամկետով):
«Շիրակի մարզի դատախազությունում քաղաքացիներից ստացված դիմումների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանի բնակչության կոմունալ սպասարկման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի ավագ մասնագետ Հ. Քյոլուխյանը, ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով, նախնական համաձայնության գալով իր ընկեր Գ. Սողոյանի հետ, 2008 թվականի հուլիս ամսին Գյումրիի թիվ 2-րդ գերեզմանատան գերեզմանափորներ՝ Ա. Գրիգորյանից, Ս.Ավագյանից, Գ. Վարդանյանից, Ա. Հովսեփյանից, Հ. Գալոյանից, Ե. Կուրղինյանից, Պ. Ավագյանից եւ Խ. Վարդանյանից շորթման եղանակով՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով պահանջել եւ ապօրինի ստացել են 80.000 դրամ վարձատրություն: Այնուհետեւ, 2008 թվականի օգոստոսի 19-ին, Հ. Քյոլուխյանը եւ Գ. Սողոյանը դարձյալ նախնական համաձայնությամբ վերոնշյալ գերեզմանափոր բանվորներից նույն եղանակով փորձել են ստանալ օգոստոս ամսվա համար 120.000 դրամ ապօրինի վարձատրություն», - ասված է հաղորդագրությունում: - «Գ. Սողոյանը ձերբակալված է, ձեռնարկվում են միջոցներ Հ. Քյոլուխյանին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»: