Ըստ նախարարի, հրապարակված արդյունքները վերջնական են. եթե նույնիսկ որոշ դիմորդներ ինչ-ինչ պատճառներով հրաժարվեն իրենց տեղերից, միեւնույն է` ոչ լրացուցիչ քննություններ են անցկացվելու, ոչ էլ մրցույթ է հայտարարվելու:
«Անցողիկի շեմը նվազել է գրեթե բոլոր մասնագիտություններով, միայն 1 միավորով ավելացել է այն մասնագիտություններով, որտեղ հիմնական քննական առարկան մաթեմատիկան է եղել», - ասաց նախարարը:
Հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ թեժ են եղել կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրության եւ միջազգային հարաբերությունների մասնագիտությունների գծով ե’ւ քննությունները, ե’ւ մրցույթը:
«Միջին միավորներով, որոնք այս տարի գերիշխում էին, չեն ընդունվել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձր վարկանիշ ունեցող ֆակուլտետներ: Մեզ հատկապես ուրախացրել է այն փաստը, որ դիմորդները շատ էին Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում», - հավելեց Թոփչյանը:
Հիմնական թափուր տեղերը մնացել են Ագրարային համալսարանում:
«Հետաքրքիր է, որ նույնիսկ գյուղերից ժամանած երիտասարդներին չեն հետաքրքրում անասնաբուծություն, էկոլոգիա մասնագիտությունները, բայց բոլորը ցանկանում են դառնալ գյուղի տնտեսագետ», - ասաց Հաշվիչ կենտրոնի տնօրենը:
Նախարար Սպարտակ Սեյրանյանը վարժարաններ ընդունվել ցանկացողներին ներկայացրեց վերջերս կայացված որոշումը, որը կփակի այն դյուրին ճանապարհը, որի միջոցով այդ ուսումնական հաստատությունների սաներն ընդունվում էին բուհեր. - «Նրանք այլեւս չեն կարողանա հարցազրույցով ընդունվել, ստիպված են լինելու հանձնել քննություններ միասնական համակարգով»:
Լիանա Մնացականյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)