Ռմբակոծվել է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը

Ռուսաստանի օդուժը այսօր ռմբակոծել է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի Վրաստանով անցնող հատվածը, սակայն առայժմ տեղեկություններ չկան, թե վնասվել է արդյոք խողովակաշարը: Այդ մասին «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան:

Լոմայայի փոխանցմամբ` նավթամուղը ռմբակոծվել է Ռուսթավի քաղաքից հարավ:

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի վկայությամբ` օգոստոսի 10-ից հետո սա Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը ռմբակոծելու երկրորդ փորձն է: