Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների նախագահները դիմելու են միջազգային հանրությանը

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների նախագահներ Սերգեյ Բաղապշը եւ Էդուարդ Կոկոյտին պատրաստվում են դիմել միջազգային հանրությանը` հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Հարավային Օսիայի տեղեկատվության եւ մամուլի պետական կոմիտեի հաղորդագրությունը, հայտնում է, թե դա տեղի է ունենալու «շատ շուտով»:

Ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդները այդ մասին պայմանավորվել են այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: