Վրաստանը խնդրել է Միացյալ Նահանգներին հանդես գալ որպես միջնորդ Հարավային Օսիայի շուրջ ռազմական հակամարտության կարգավորման հարցում:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան կիրակի օրը «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է, որ իր երկրի կառավարությունը դիմել է պետքարտուղար Կոլդոլիզա Ռայսին` խնդրելով փոխանցել Թբիլիսիի առաջարկը Մոսկվային:
Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի համատեղ պատվիրակությունը արդեն մեկնել է Վրաստան` փորձելու միջնորդել հրադադարի հաստատումը: Լոմայայի հայտարարությունը, սակայն, վկայում է, որ Վրաստանն ակնկալում է ավելի բարձր մակարդակի միջամտություն ԱՄՆ-ի կողմից:
Ռուսաստանն ավելի վաղ մերժել է հրադադարի կամ դիվանագիտական համաձայնության կոչերը, իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ասել էր, որ ռուսական ուժերը «մտադիր են մնալ Հարավային Օսիայում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել պատերազմական գործողությունները Վրաստանում եւ բանակցությունների ճանապարհով կարգավորել հակամարտությունը: