«Երկիշխանություն»` «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում այսպես է բնորոշում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը: «Ինձ ոգեւորում է, որ Կոնգրեսի պարագայում «ընդդիմություն» բառը կիրառելի չէ, այն իր էությամբ հասարակության սեփականությունն է: Այն հասարակության, որը վեց ամիս անց էլ չի համակերպվել նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների հետ, վիրավորված է մարտիմեկյան դեպքերից հետո եւ հակված է պայքարելու իր իրավունքների ու ազատությունների համար: Մինչ Կոնգրեսի ձեւավորումը` այդ պայքարը տանում էին կուսակցությունները, բայց շատ են մարդիկ, ովքեր չեն ուզում որեւէ կուսակցության անդամ դառնալ, որոշակի քաղաքական հայացքների կամ կաղապարների տակ մտնել: Նրանք հիմա հաճույքով անդամագրվում են Կոնգրեսին: Ես համոզված եմ, որ մինչեւ սեպտեմբերի 5-ը Կոնգրեսի անդամների թիվը 300 հազարից ավելի կլինի», - ասում է Արամ Սարգսյանը:
«Իրավունք» շաբաթաթերը հարցազրույց է հրապարակել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Հարցին արդյո՞ք կուսակցությունում պառակտում չի ստեծվել, հաշվի առնելով, որ Դաշնակցության վերնախավի մի մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ շատ կոշտ դիրքորոշում է հայտնում, իսկ ինքը եւ Արտյուշ Շահբազյանը խոսում են ՀՀՇ-ի հետ ինչ-որ կամուրջներ ստեղծելու մասին, Մինասյանը պատասխանում է. «Կարծում եմ, Դաշնակցության ներսում ոչ մի հակասություն չկա եւ չի էլ լինելու: Կամուրջ ստեղծելու մասին խոսք չկա. կա ընդամենը երկխոսության անհրաժեշտություն տարբեր շերտերի միջեւ, եւ այդ երկխոսությունը կարող է ընթանալ միայն անաչառ տեղեկատվություն ներկայացնելու եւ գաղափարական քննարկում իրականացնելու դեպքում: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, ապա այն եղել եւ մնում է Դաշնակցության գաղափարական հակառակորդը: Դաշնակցության ընդդիմություն դառնալ-չդառնալու հարց չի քննարկվել եւ չի քննարկվելու, որովհետեւ դաշնակցությունը կոալիցիոն առաջնահերթություններ ունի, որ ելնում է Հայաստանի պետական անվտանգության խնդիրներից»:
Այս թեմային է անդրադառնում հանրապետական պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյան, որը «Չորրորդ իշխանություն»-ում նշում է. - «Գուցե Դաշնակցությունը համաշխարհային քաղաքագիտական մտքի համար այս մեծագույն ներդրումն աներ, եթե, օրինակ, օգներ «ընդդիմություն իշխանության ներսում» ֆենոմենի ուսումնասիրությանը: Ինքս մի քիչ ծանոթ եմ դաշնակցության շարքերում տիրող կարծիքների տարաձայնությանը եւ նաեւ այն սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, որոնք կատարվում են Դաշնակցության կողմից որոշ մարզերում եւ այնքան էլ հուսադրող չեն իմ գործընկերների համար. ուստի իրենց պահվածքն ու նման գործելաոճը ես ինքս ընկալում եմ, բայց չեմ ընդունում», - իր տեսակետն է հայտնում հանրապետական պատգամավորը:
«Հայկական ժամանակ»-ը «Կգա՞ արդյոք Գյուլը» վերնագրի ներքո գրում է. - «Վերլուծաբանների կարծիքով, Աբդուլա Գյուլի` Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու կամ մերժելու որոշման վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ` սկսած Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերություններից մինչեւ այս հարցում Թուրքիայի նկատմամբ հնարավոր արտաքին ճնշումները: Թեպետ, հայ եւ թուրք վերլուծաբանների կարծիքները այս հարցում էականորեն տարբերվում են իրարից: Երեկ թուրքական Zaman թերթում տպագրված հոդվածում թուրք քաղաքագետներից մեկը կարծիք էր հայտնել, որ եթե Հայաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու, Թուրքիայի սահմանների ճանաչման եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման հարցերում համապատասխան դրական եւ կառուցողական քայլեր չկատարի, ավելի հավանական է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը չընդունի հրավերը»:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, Հայաստանի ոստիկանությունից հաստատել են, որ հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցները գողություն կատարելիս ձերբակալել են 2 դատապարտյալների, որոնք, ըստ փաստաթղթերի, այդ պահին պետք է կալանավայրում լինեին: «Ձերբակալվածները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներ են, եւ նախաքննությունը դեռ պետք է պարզի, թե այդ ինչպես են դատապարտյալները քրեակատարողական հիմնարկում ներկա գրանցվել եւ միաժամանակ ազատության մեջ գտնվել», - գրում թերթը:
«Հրապարակ»-ի խմբագրականը անդրադարձել է երկուշաբթի հրավիրվելիք Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջում Սեւանա լճի ջրառը գրեթե կրկնապատկելու` կառավարության առաջարկությանը: «Այս խայտառակությունը փորձում են կոծկել Արարատյան դաշտի գյուղատնտեսական տնտեսությունների, իբր, աղետալի վիճակով, իբր` աննախադեպ երաշտով: Բայց այս պատճառաբանությունն առնվազն անհեթեթ է, քանի որ յուրաքանչյուր հայ կպնդի, որ այս տարին ոչնչով ավելի «աննախադեպ» չէ նախորդներից, եւ շոգն էլ, եթե անգամ պակաս չէ, համենայնդեպս, ոչնչով առավել չէ նախորդ տարիների շոգից ու չորայնությունից», - նշում է խմբագիրը եւ շարունակում. - «Այնպես որ, Տիգրան Սարգսյանի բացատրությունների հիմքերը թերեւս պետք է այլ տեղերում փնտրել, մասնավորապես` ափամերձ բիզնեսի մեջ: Լճափին հանգստավայրեր ունեցողներն ամեն կերպ խոչընդոտում են լճի մակարդակի բարձրացմանը, որ սեզոնին, ինչքան հրավարոր է շատ փող աշխատեն: Ուստի, ամեն ինչ անում են, ոչ ջուրը չհասնի իրենց «դոմիկներին»:
Ռուբեն Մելոյան