Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Սմոլենսկի շրջանի Գագարին ավանում ելույթ է ունեցել փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության խնդրին նվիրված խորհրդաժողովում եւ ասել է, թե պետությունը պետք է դադարեցնի բիզնեսին հալածելու գործելաոճը:
Մեդվեդեւի խոսքերով, իրավապահ մարմինները եւ այլ պետական ատյանները չպետք է անհաշիվ ստուգումների միջոցով սարսափի մեջ պահեն գործարարներին, որոնք, իրենց հերթին, պետք է պարտավորվեն բարեխղճորեն վճարել հարկերը:
«Տանջում են ստուգումներով, տեսչական այցերով, դա պետք է դադարեցնել», - ասել է Ռուսաստանի ղեկավարը եւ հավելել. - «Մեր երկրում շատ մեծ նշանակություն ունեն «ազդանշանները», ուստի, համարեք, որ ազդանշանը տրված է` կա գործող օրենքը, կընդունենք նաեւ լրացուցիչ փաստաթղթեր»:
Մեդվեդեւն ասել է նաեւ, թե հարկ է բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրողների համար:
Արմեն Քոլոյան, Պրահա