Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ բերման ենթարկված Գագիկ Ավդալյանը, ով այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ իրենից ֆիզիկական եւ հոգեկան ճնշումների միջոցով են ցուցմունք կորզել Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի դեմ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, Հատուկ քննչական ծառայությունից ծանուցագիր չի ստացել:
Նա, այդուհանդերձ, ասաց, որ պատրաստ է նախաքննության մարմնին պատմել մարտի 1-ի գիշերը կատարվածի մասին:
«Թող իմ անվտանգությունը ապահովեն Վահագն Հարությունյանը [Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ]` մարդու իրավուքների պաշտպանի հետ միասին, ես կգնամ այդտեղ ու կասեմ այն ամենը, ինչ այսօր ասացի ձեզ»:
Իսկ «Ազատություն» ռադիոկայանին այսօր 27-ամյա Ավդալյանը պատմեց հետեւյալը. - «Քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել: Ես բանվոր դասակարգի մարդ եմ: Չորս հոգով ենք եղել [մարտի 1-ին, երբ իրենց ձերբակալել են]… Ձերբակալեցին Շահումյանի հրապարակից»:
Ոստիկանական մեքենայի մեջ, ինչպես նաեւ արդեն 6-րդ վարչությունում, Ավդալյանի պատմելով` իրենք ենթարկվել են ծեծի. - «Առանց որեւէ բառ խոսելու, հարձակվեցին մեզ վրա` թե դուք ինչ գործ ունեք միտինգի տեղը եւ սկսեցին այն աստիճանի ծեծել, որ մի պահ գիտակցությունս կորցրեցի»:
Նրա խոսքով, իրենց հիմնականում ծեծել են ոստիկանական համակարգի դիմակավոր աշխատակիցները, եւ թե’ նրանք, թե’ հատուկ քննչական ծառայության քննիչը ստիպել են ցուցմունք տալ Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի դեմ. - «Տարիքով, ակնոցով քննիչ կար: Ասեց` եթե չգրես այս ամեն ինչը, քեզ այնքան կծեծեն, որ կդառնաս «քյուֆթի միս»: Չնայած հենց «քյուֆթի միս» էլ սարքել էին»:
Մեկ-երկու օր անց, գլխի եւ երիկամների ցավերին չդիմանալով, Գագիկ Ավդալյանը դիմել է բժշկի: Հետազոտվել է երկու տարբեր հիվանդանոցներում, մինչեւ այսօր բուժվում է: Մարդու իրավունքների պաշտպանին դիմել է, որպեսզի իր անվտանգությունը ապահովեն:
Ավդալյանի դիմումի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպան Աեւմեն Հարությունյանը նամակներ էր ուղարկել Հայաստանի ոստիկանապետին եւ Հատուկ քննչական ծառայության պետին:
Կարինե Քալանթարյան