Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման` օգոստոսի 1-ի հանրահավաքը Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ:
Ընդ որում, ինչպես այսօր հայտարարեց Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, քաղաքապետարանը փորձել է «գործարքի մեջ մտնել» ընդդիմության հետ:
«Քաղաքապետի ներկայացուցիչը մեր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ փորձել է առեւտուր անել. ասել է հետեւյալը` որ նա պատրաստ է հանրահավաքը արտոնել Մատենադարանում, եթե մենք հրաժարվենք երթից», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց Զուրաբյանը` դա որակելով «անօրինական գործարքի առաջարկ»:
«Իրականում ոստիկանության տրամադրած բոլոր այդ անհեթեթ տեղեկանքները մոգոնած բաներ են, թե` «կարող են լինել անկարգություններ»: Սրանով քաղաքապետարանը ընդունել է, որ ինքը իրականում որեւէ պրոբլեմ չի տեսնում, որ հանրահավաքը անցկացվի Մատենադարանում», - հավելեց Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. - «Իրական գլխացավանքը երթն է, որովհետեւ նրանք հասկանում են, թե երթը ինչքան հզոր քաղաքական էֆեկտ ունի, եւ ինչքան հզոր տպավորություն է թողնում մարդկանց վրա, քաղաքացիների վրա»:
Նա հարկ համարեց շեշտել, որ «երթը անպայման տեղի է ունենալու»:
Ռուբեն Մելոյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)