Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը հնարավոր էր կանխել: Թուրքական «Միլիեթ» թերթի փոխանցմամբ, նման եզրակացության է հանգել Թուրքիայի խորհրդարանի` Դինքի սպանության հանգամանքներն ուսումնասիրող ենթահանձնաժողովը:
Թերթը տեղեկացնում է, որ ենթահանձնաժողովի 160-էջանոց զեկույցը կհրապարակվի մոտ ապագայում:
Զեկույցի հեղինակները պնդում են, թե Ստամբուլի եւ Տրապիզոնի ոստիկանական ուժերի եւ ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ բավարար ուշադրության չեն արժանացրել Դինքի դեմ ծրագրվող մահափորձի մասին օպերատիվ տեղեկությունները: Խորհրդարանական հանձնաժողովի անդամները այս եզրակացությանն են հանգել` զրուցելով ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցների, ինչպես նաեւ Հրանտ Դինքի որդու` Արաթ Դինքի հետ: Վերջինս պնդել է, որ սպանությունից մի քանի շաբաթ առաջ իր հոր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել անձամբ Ստամբուլի փոխնահանգապետը:
Զեկույցի նախնական տարբերակից մեջբերումներ անելով` «Միլիեթ»-ը պնդում է. - «Ոստիկանները մի քանի անգամ հստակ ահազանգեր ստացել են Դինքի դեմ ծրագրվող մահափորձի մասին: Այս ահազանգերից ամենափաստարկվածը Տրապիզոնից Ստամբուլի ոստիկանական վարչություն է ուղարկվել 2006 թվականի փետրվարի 17-ին, այսինքն` Դինքի սպանությունից մոտ մեկ տարի առաջ»: Ըստ «Միլիեթ»-ի` թուրքական խորհրդարանի անդամները պարզել են նաեւ, որ այս փաստաթղթում նշված է եղել ինչպես անձամբ Դինքի, այնպես էլ ամբողջ թուրքահայ համայնքի դեմ Տրապիզոնում գործող ազգայնական խմբավորումների կողմից ծրագրվող գործողությունների մասին:
Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավարները, սակայն, հերքում են, թե այս զեկուցագիրը կոնկրետ փաստերի վրա է հիմնված եղել: «Տրապիզոնի ոստիկանությունից ստացված այս գրության վրա չի եղել անգամ «հույժ կարեւորության փաստաթուղթ» մակագրությունը», - խորհրդարանական ենթահանձնաժողովի անդամներին ասել է Ստամբուլի ոստիկանության ներքին անվտանգության բաժնի նախկին ղեկավար Ահմեթ Իլհանը:
Ստամբուլի ոստիկանությունում նաեւ պնդում են, որ տրապիզոնցի գործընկերների ուղարկած փաստաթղթում չի եղել «սպանություն» բառը, ինչը եւ զերծ է պահել ոստիկաններին անհապաղ միջոցների դիմելուց:
«Միլիեթ»-ը գրում է, որ զեկույցը վերջնական տեսքի կբերվի եւ կհաստատվի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվելուց հետո:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա