Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառումներն իր ներկայությամբ կպատվի Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը, ով կիրակի օրն է ժամանել Սիդնեյ: Սա Հռոմի պապի առաջին այցն է Ավստրալիա, որը կշարունակվի 8 օր: Պապը մինչեւ հինգշաբթի կանցկացնի նստավայրում, իսկ նրա անմիջական մասնակցությամբ ծրագրված արարողություններն ու միջոցառումները կսկսվեն հուլիսի 17-ից:
BBC-ի փոխանցմամբ` Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ հիմնական հարցերից մեկը, որը նախատեսում է բարձրացնել Ավստրալիա այցի շրջանակներում նախատեսված տարբեր հանդիպումներում, գլոբալ ջերմացման հիմնահարցն է:
Ըստ կանխատեսումների` Հռոմի պապը Սիդնեյում կարող է անդրադառնալ նաեւ կաթոլիկ եկեղեցու սպասավորների կողմից սեռական բռնությունների ենթարկված երիտասարդների խնդրին եւ հայցել տուժածների ներողամտությունը, ինչպես արեց Միացյալ Նահանգներ իր այցի ժամանակ:
Պապի Ավստրալիա ժամանման օրը Մելբուռնում հարյուրից ավելի երիտասարդներ «Երիտասարդությունն ընդդեմ երիտասարդության օրվա», «Հռոմի պապը իրավացի չէ» կարգախոսներով բողոքի ակցիա էին անցկացնում: Հրապարակելով կաթոլիկ հոգեւորականների կողմից սեռական բռնությունների ենթարկված 107 դեռահասների ցուցակ` նրանք Պապից եւ երկրի իշխանություններից պահանջում էին պատժամիջոցներ կիրառել մեղավորների դեմ:
Չի բացառվում, որ Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին զուգահեռ` երիտասարդները բողոքի ցույցեր անցկացնեն նաեւ Սիդնեյում:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա