Ամերիկացի զինվորականները շաբաթ օրը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են սկսել Վրաստանի Վազիանի ռազմակայանում` Ռուսաստանի սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը` այդ զորավարժությունները համարելով տարածաշրջանի ռազմավարական կարեւորության վկայությունը:
«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` «Անհապաղ արձագանք - 2008» զորավարժություններին մասնակցում են 1000 ամերիկացի, նույնքան վրացի զինծառայողներ:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Հայաստանի զինված ուժերից դրանց մասնակցելու է 6 սպաներից բաղկացած խումբ` պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադից:
ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հավաստմամբ` զորավարժությունները «համապատասխանում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգուն». բոլոր չորս երկրներն ընդգրկված են այդ ծրագրում:
Եվրոպական հրամանատարությունը Վրաստանն անվանել է «ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում եւ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններում առանցքային դաշնակից»:
«Վրաստանի աշխարհագրական դիրքը նաեւ հնարավորություն է տալիս տարածաշրջանում այլ դաշնակիցներին եւ գործընկերներին տեսնել Միացյալ Նահանգների հետ աշխատելու առավելությունները», - հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: