Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այսօր Պրահայում ստորագրել են Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգի ստեղծման անհրաժեշտ բաղկացուցիչը՝ ռադարը Բրդո չեխական ավանի մոտակայքում տեղակայելու մասին պայմանագիրը:
«Ցանկացած պետության արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակն է՝ երաշխավորել իր անվտանգությունը: Այս պայմանագիրը խթանում է ոչ միայն Չեխիայի, այլեւ ամբողջ Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը», - ասել է Կարել Շվարցենբերգը:
Ծրագիրը, որի արժեքը մոտ 3,5 միլիարդ դոլար է, պետք է ավարտին հասցնեն 2012 կամ 2013 թվականին: Ռադարը հսկողության տակ է առնելու Կենտրոնական Եվրոպայից հարավ եւ արեւելք ձգվող օդային տարածքը, արձանագրելու է հրթիռների արձակումները եւ վտանգի դեպքում ազդանշան է տալու հակահրթիռային համակարգին, կառավարելու է դրա արձակած հրթիռները, որոնք էլ պետք է ոչնանցնեն «վտարյալ» երկրներից արձակված հրթիռները: Այս համատեքստում «վտարյալ երկիր» հասկացությունը նախ եւ առաջ Իրանին է վերաբերում:
Համակարգի մյուս բաղկացուցիչը՝ հակաօդային պաշտպանության տասը հրթիռները պետք է տեղադրվեն Լեհաստանում: Այդ երկրի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Վաշինգտոնը եւ Պրահան դեռ պետք է առանձին համաձայնագրով հստակեցնեն Չեխիայի տարածքում ամերիկացի զինծառայողների կարգավիճակը:
CTK չեխական լրատվական գործակալությունը վկայակոչել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ռադարի խնդրով զբաղվող մասնագետ, գեներալ Եվգենի Բուժինսկուն, ով այսօր Պրահայում Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանում ասել է. - «Մենք այսօր էլ որպես Ռուսաստանին սպառնացող գործոն ենք համարում ամերիկյան հակահրթիռային համակարգի տարրերը Կենտրոնական Եվրոպայում տեղադրելու ծրագիրը: Այն արդարացնելու փաստարկները արժանահավատ եւ համոզիչ չեն: Բայց մենք մտադիր չենք ինչ-որ մեկին ռմբահարման ենթարկել»:
Ռադարի տեղակայման համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Չեխիայի խորհրդարանի հավանությանն արժանանալուց եւ նախագահ Վացլավ Կլաուսի ստորագրությամբ վավերացվելուց հետո:
Վերլուծաբանները նշում են, որ Չեխիայի կառավարությունը խորհրդարանում չունի անհրաժեշտ թվով քվեներ, ուստի, պետք է փորձի ընդդիմության աջակցությունը ստանալ, ինչը շատ բարդ խնդիր է: Վերջին հարցախույզի արդյունքները վկայում են, որ չնայած կառավարության եւ իշխող կուսակցության գործադրած ջանքերին եւ իրականացրած լայնածավալ քարոզարշավին, հարցվածների շուրջ երկու-երրորդը ռադարին դեմ է: Ընդդիմությունը նախաձեռնել է ռադարի տեղակայման դեմ հայտարարագիր, որը ստորագրել է ավելի քան 100 հազար քաղաքացի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Չեխիայից մեկնելու է Վրաստան:
Արմեն Քոլոյան, Պրահա