«Առավոտ»-ը «Պարտությունից դասեր առնելու փոխարեն» վերնագրի ներքո նկատում է. - «Եվրոպական դատարանում «Ա1+»-ի գործով կրած պարտության պատճառները վերլուծելու, խախտման հետեւանքը վերացնելու փոխարեն մեր պաշտոնյաներն արդարացումներ են մոգոնում»:
«Ժամանակ Երեւան»-ը շարունակում է իր մարտիմեկյան հարցերի շարքը. - «Մի քանի անգամ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ րոպե առ րոպե նկարահանվել են մարտի 1-ի դեպքերը, եւ դրանք գտնվում են համապատասխան մարմիններում: Եթե այդպես է` ինչպե՞ս առ այսօր չի հայտնաբերվել մարտի 1-ին սպանություն կատարած գեթ մեկ անձ… Եղե՞լ են, արդյոք, քաղաքացիներ, ովքեր օգնություն են ցույց տվել վիրավորված ոստիկանների կամ զինվորականների: Հայտնի՞ են նրանց անունները, եւ եթե հայտնի են` ինչո՞ւ չեն հրապարակվում: Արդյո՞ք քաղբանտարկյալներից ոմանք առաջին օգնությունը հենց իրենք չեն ցույց տվել վիրավորներին… Ինչո՞ւ միայն Համաժողովրդական շարժման եւ Եվրախորհրդի ճնշումներից հետո մարտի 1-ի զոհերի հարազատները ճանաչվեցին տուժողի իրավահաջորդներ եւ ինչո՞ւ նախորդ չորս ամիսների ընթացքում նրանք չէին ճանաչվում տուժող կողմ… Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ ոստիկանները չեն կրակել միտինգ անողների ուղղությամբ, բայց կրակել են ցուցարարների վրա: Պարզաբանեք խնդրեմ` ինչո՞վ են տարբերվում միտինգ անողները ցուցարարներից»:
«Մեր նորընտիր վարչապետը որոշել է պատերազմ հայտարարել բոլոր արատավոր երեւույթներին եւ մանավանդ` կոռուպցիային», - գրում է այսօր «Հրապարակ»-ը` շարունակելով. - «Որոշել ենք մենք էլ մեր կողմից օգնել նրան. պարոն վարչապետ, առաջարկում են Ձեզ պահանջել ու մանրազնին ուսումնասիրել Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների էլիտար շենքերի սեփականատերերի ցանկը: Որպես հուշում ասենք, որ այդ ցանկում Դուք կհայտնաբերեք ճանաչված դատավորների, անծանոթ հարկադիր կատարողների, տարբեր չինովնիկների եւ քննիչների: Մի փոքր էլ հեշտացնենք Ձեր գործը. Երեւանի կենտրոնից բնակիչներին վտարելու, նրանց փոխհատուցումը նվազեցնելու կամ չտալու յուրաքանչյուր դեպքում կառուցապատողները «բարտեր» են արել` «դատական որոշում, ի կատար ածված վճիռ` բնակարանի դիմաց»: Այդ ճանապարհով մի շարք դատավորներ եւ դատարանների վճիռներն ի կատար ածող հարկադիր կատարողներ դարձել են Երեւանի կենտրոնի բնակիչներ»:
«Տարեգիր»-ը կոռուպցիայի մասին գրում է. - «Հայ հասարակությունը, մեծամասամբ, պատրաստ չէ ապրել առանց կոռուպցիայի: Կոռուպցիան շատ խորը արմատներ ունի, կաշառակերը դեւռեւս չի ընկալվում որպես հասարակայնորեն վտանգավոր երեւույթ: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ դարեր շարունակ հայերը, ապրելով օտարի լծի տակ, կոռուպցիան օգտագործել են որպես պաշտպանիչ միջոց: Այսինքն, օտար պաշտոնյային [թուրքին, պարսիկին կամ ռուսին] կաշառք տալով, հայերը կարողացել շտկել իրենց իրավական անպաշտպան վիճակը: Խորհրդային տարիներին պետությունից գողանալը հասարակության մեջ ոչ թե հանցանք էր համարվում, այլ ճարպկություն: Այն պարզ պառճառով, որ այդ պետությունը օտար էր համարվում: Պատահական չէ, որ խորհրդային հսկա կայսրությունը այդքան հեշտությամբ փլուզվեց` կոռուպցիան այն ախտերից էր, որ ներսից քայքայում էր պետական համակարգը: Բայց անկախ Հայաստանում մենք նման շռայլություն թույլ տալ չենք կարող, եթե, իհարկե, չենք ցանկանում ինքներս մեր ձեռքով կործանել մեր անկախությունը»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեկ փորձեցինք նաեւ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանից ճշտել՝ արդյոք ինքն ու իր «սափրագլուխները» որեւէ առնչություն ունեցե՞լ են Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ընդհարմանը։ Մեր հարցին Բեգլարյանի պատասխանը կարճ ու կտրուկ էր. «Նրանք պատասխան են տալու իմ անունը շահարկելու, ինձ զրպարտելու համար։ Բայց քանի որ ես սափրագլուխներ չունեմ, պատասխան են տալու ուղիղ ինձ։ Եթե չապացուցեն իրենց գրածը, պատասխան են տալու ուղիղ ինձ՝ Գագիկ Բեգլարյանին։ Զրուցեցինք նաեւ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ. «Քաղաքական զբոսանքի» մասնակից 77 տարեկան մի կին էր ասել, թե Սեդրակյանի թիկնապահներն են իրենց ծեծել։ Ճանաչո՞ւմ եք նրան, ձեր համայնքի բնակի՞չ է»… «77 տարեկան կինը մեռնի (էդպես էլ գրեք)։ 77 տարեկան կինը ինչ գործ ունի փողոցում։ Էդ ի՞նչ է, տղա չունի՞, ընտանիք չո՞ւնի, որ բռնեն, ոտքերը կապեն, գցեն պադվալը, որ չգնա, քիթը չխոթի նման բաների մեջ… Սրանց թվում է, որ գնում, էնտեղ հավաքվում են, մի քիչ էլ շատ են լինում, ուրեմն ամբողջ ժողովուրդն իրանց հետ է։ Մեր իշխանություններն էլ երեւի սխալ են անում՝ որ մի հատ լավ պատժեն, դրանք էդպես չեն հաբռգի։ Հաբռգած վիճակում են իրանք գտնվում»։
Արմեն Դուլյան