Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն համարձակվի հարձակվել իր երկրի վրա, քանի որ ամերիկյան զորքերը, արտգործնախարարի արտահայտությամբ, «արդեն խրվել են» Աֆղանստանում եւ Իրաքում:
«Իսրայելի կառավարությունը քաղաքական խնդիրների առջեւ է հայտնվել, իսկ ԱՄՆ-ը այնպիսի վիճակում չէ, որ նոր ռիսկերի դիմի տարածաշրջանում», - ասել է Մոթաքին «Ասոշիեյթեդ փրես»-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, այսօր նավթի գինը հասել է ռեկորդային մակարդակի եւ կազմել 145 դոլար մեկ բարելի դիմաց: Մասնագետները դա բացատրում են ԱՄՆ-ի եւ Իրանի ղեկավարների միջեւ սպառնալից հայտարարությունների փոխանակմամբ:
Նախագահ Ջորջ Բուշը չի բացառել ոչ մի միջոց Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար, ի պատասխան Իրանը հայտարարել է, որ հարձակման ենթարկվելու դեպքում կփակի Օրմուզի նեղուցը, որով տեղափոխվում է աշխարհում նավերով արտահանվող նավթի 40 տոկոսը: