Լիտվայի խորհրդարանն այսօր օրինականացրեց երկքաղաքացիությունը:
Երկքաղաքացիության իրավունքից կարող են օգտվել այն անձինք, ովքեր ծնվել են Լիտվայում, բայց հետագայում բնակություն են հաստատել Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:
«Մենք այնքան էլ մեծ երկիր չենք, որպեսզի երես թեքենք նրանցից, ովքեր մեկնել են արտասահման: Վաղ թե ուշ նրանք վերադառնալու են, եւ դռները նրանց առջեւ պետք է բաց լինեն», - ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գինտարաս Ստեպոնավիչյուսը:
Երկքաղաքացիության քննադատները, սակայն, պնդում են, որ ճիշտ որոշում չի կայացվել, քանզի մարդիկ դուրս են եկել Լիտվայից, հետապնդելով սեփական շահը, եւ նրանց չպետք է առավելություն տրվի: