Պեկինում օգոստոսի 8-ին մեկնարկող ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկները տրամադրված են մարտականորեն, եւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի կարծիքով, կունենան հաջողություններ:
Հայաստանցի մարզիկները կմրցեն 7 մարզաձեւերում` հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, հրաձգություն, ատլետիկա եւ լող:
«Ես կարծում եմ, որ մեր մարզիկները եւ մարզիչները տրամադրված են շատ լրջորեն, եւ, կարծում եմ, որ կունենանք հաջողություններ: Մենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում հաջողություններ ենք ունենում մենապայքարային մարզաձեւերում», - ասաց նա: - «Բնական է, այսօր նույնպես մեր ակնկալիքները այդ մարզաձեւերից են»:
Օլիմպիադայի օրերին Չինաստանում Հայաստանի դեսպանատանը կանցկացվի «Հայկական օր»:
«Հայկական օրը տեղի կունենա օգոստոսի 11-ին: Ներկա կլինի ամբողջ մեր պատվիրակությունը, հրավիրված երկրները, եւ, բնական է, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը գալիս է մեզ հետ Օլիմպիական խաղերի, որպեսզի ավելի լավ աջակցի մեր մարզիկներին», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Պեկին մեկնող հայաստանյան պատվիրակությանը, նախարարի խոսքով, մարզիկներն ու մարզիչները մեկնում են պետական ֆինանսավորմամբ, իսկ երկրպագուների խումբը` Ազգային օլիմպիական կոմինեի միջոցներով:
Հովհաննես Շողիկյան