Մյասնիկ Մալխասյանի կալանքը երկարացվեց եւս երկու ամսով

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրեց պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը:

Մյասնիկ Մալխասյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ:

Դրանից առաջ նույն դատարանը երկարացրել էր մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը:

Կալանավորված պատգամավորների կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի շենքի առջեւ:


Ռուբեն Մելոյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Մյասնիկ Մալխասյան եւ Հակոբ Հակոբյան)