Հակոբ Հակոբյանի կալանքը երկարացվեց եւս երկու ամսով

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրեց պատգամավոր Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը:

Հակոբ Հակոբյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ: Նրա կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի շենքի դիմաց:


Ռուբեն Մելոյան