Ազգային ժողովում կազմավորված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ), հանձնաժողովի` երեկ կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծելով բոլոր ուժերի մասնակցության կարեւորությունը, ասաց, որ հանձնաժողովը «օգնության կարիք ունի»:
«Իսկ եթե որեւիցե մեկը չի փորձի որեւիցե քայլ անել, այլ ընդամենը փորձի կողքից ծաղր ու ծանակի ենթարկել, չարախնդալ... Հանձնաժողովի աշխատանքի սկզբնական փուլում, որ փորձում են անվստահություն սերմանել, որպեսզի վերջում նաեւ եզրակացության նկատմամբ նման վերաբերմունք լինի, ես, իհարկե, այդտեղ անզոր եմ, եւ որեւիցե բան այդտեղ չեմ կարող անել», - հավելեց նա:
Նիստերին մասնակցելուց հրաժարվելու մասին երեկ հայտնել է անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատճառաբանելով, Նիկոյանի փոխանցմամբ` «հանձնաժողովի շուրջ ստեղծված անբարյացկամության, անվստահության մթնոլորտը»:
«Ներկայացնում է [Խաչատրյանը], որ, լինելով դատախազի մտերիմը, չի կարող լինել անաչառ, ինքը ցանկանում է դուրս գալ հանձնաժողովից` մտածելով, որ կնպաստի այդ բացասական վերաբերմունքի չեզոքացմանը հանձնաժողովի շուրջ», - փոխանցեց Նիկոյանը:
Նիստում որոշվել է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին:
Հանձնաժողովը նաեւ որոշել է հնարավորություն տալ արտախորհրդարանական ուժերին ցանկության դեպքում առաջարկել փորձագետների, որոնք կարող են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
Նիկոյանը անդրադարձավ հունիսի 20-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածին, թե իրենք հանձնաժողովի կազմում առաջարկում են «ՀՀՇ-ի Գեւորիկին»: Հարցին, թե վիրավորված չէ՞ արդյոք նման առաջարկից, նա պատասխանեց. - «Եթե իր ներկայացուցիչը Գեւորիկն է, միգուցե առաջին հերթին ինքը պիտի վիրավորվի»:
Համաժողովրդական շարժման խոսնակ Արման Մուսինյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «սրանով նախագահ Տեր-Պետրոսյանը մատնացույց արեց ե’ւ այդ հանձնաժողովի ճակատագիրը, ե’ւ անփառունակ վախճանը, ե’ւ նրա հանրային վստահության աստիճանը»:
Աննա Սաղաբալյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)